a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հանդիպում Շվեդիայի հայ համայնքների հետ

նախարարը Շվեդիայում

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է  Շվեդիայի թագավորության Օրեբրո հայաշատ քաղաք և ծաղկեպսակ դրել Վալլոկրապարկեն զբոսայգում 2015թ. մայիսին բացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողին։ Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում՝ Օրեբրոյի քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլոմի հետ, քննարկվել են  տեղի հայ համայնքի կարիքների և քաղաքային իշխանությունների աջակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են  համայնքին հուզող հարցեր, մտքեր փոխանակվել Հայաստան-Սփյուռք գործակցության հեռանկարների վերաբերյալ։ Կիրակնօրյա դպրոցի սաները ելույթ են  ունեցել  հայկական երգերի ու պարերի կատարմամաբ։  Հանդիպման ժամանակ Սփյուռքի նախարարը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռիկսդագի նախկին պատգամավոր, Օրեբրոյի քաղաքային խորհրդի անդամ Մուրադ Արթինին պարգևատրել է ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով։

Ստոկհոլմում նախարարն այցելել է  Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի «Հայ տուն» ակումբ, որտեղ հանդիպում ունեցավ Հ.Մ.Ը.Մ. երիտասարդ սկաուտների հետ։ Վերջիններս նախարարին ներկայացրին իրենց գործունեությունը Շվեդիայի հայ երիտասարդության շրջանում սպորտային, մշակութային և հայրենասիրական դաստիարակության և ազգային արժեքների պահպանման ուղղությամբ։

Շվեդիայում ՀՀ դեսպանությունում տեղի է  ունեցել նաև շվեդահայ համայնքային տարբեր կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարարի հետ, քննարկվել են  շվեդահայ համայնքի հիմնախնդիրները, նախարարության և դեսպանության կողմից հնարավոր օգնության ձևաչափերը։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0