a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հասանելի է Գրիգոր Նարեկացու “Մատյան ողբերգության” աղոթամատյանի ձայնասկավառակը՝ Սոս Սարգսյանի ընթերցմամբ

12308491_952911971410706_935010915997391056_n

Գրիգոր Նարեկացու “Մատյան ողբերգության” աղոթամատյանն արդեն հասանելի է  ձայնասկավառակի տեսքով: Այն ձայնագրվել է  թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, լուսահոգի Սոս Սարգսյանի անզուգական ընթերցմամբ: Միջոցառման ընթացքում,որը կրում է «Նարեկացու լույսը» խորագիրը,  հանդիսատեսը կծանոթանա ձայնասկավառակի ստեղծման պատմությանը, կհնչեն ձայներիզից հատվածներ և կցուցադրվի ֆունդամենտալ դաշտի տեսության հեղինակ, պրոֆեսոր Հովհաննես Դավթյանի կարճամետրաժ ֆիլմը:

Հետաքրքրական է, որ “Մատյան ողբերգության” աղոթամատյանը ձայնագրելու և ձայնասկավառակի տեսքով այն լայն լսարանին ներկայացնելու գաղափարը ծնվել է դեռևս 1998թ և կյանքի է կոչվել նախագծի հեղինակ և տեքստի խմբագիր Անահիտ Դավթյանի ջանքերով:

Երեկոյի ընթացքում ցուցասրահում ներկայացված կլինեն նկարչուհի Հռիփսիմե Գրիգորյանի գրաֆիկաների նարեկյան շարքը: Հավելենք միայն, որ միջոցառումը կկայանա Նարեկացի Արվեստի Միությանը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 17:00:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0