a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մշակույթի նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ

Hasmik_Pogosyan

Ս. թ. հուլիսի 16-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Գեղարքունիքի մարզ:Ինչպես հայտնում է Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, նախարարին ուղեկցել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Նախարար Հ. Պողոսյանն այցելել է Գավառի պետական համալսարանի Վարշամ Ավետյանիանվան պատմագիտական թանգարան, հանդիպել համալսարանի և թանգարանի աշխատակիցների հետ: Տեղեկանալով, թե ինչ արժեքավոր հնագիտական նմուշներ են պահվում թանգարանում և ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ նախարարը գնահատել է արդեն իրականացվածը և հույս հայտնել, որ մարզում առկա հնագիտական հարուստ նյութի ուսումնասիրման կարևորությունը հիմք կհանդիսանա Գավառի համալսարանում համապատասխան մասնագետներ պատրաստելու համար:

Նախարարն այցելել է նաև Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի կառուցվող շենքի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Այնուհետև, Հ. Պողոսյանը այցելել է Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ, եղել՝ պալատում տեղակայված Վարդենիսի քաղաքային և մանկական գրադարաններում։ Աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացել է ընթացիկ ծրագրերին և առկա խնդիրներին: Նա նաև մշակույթի պալատում կազմակերպվելիք միջոցառումներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել և գրադարաններին նվիրել անհրաժեշտ գրականության արժեքվոր նմուշներ: Վարդենիկ գյուղում նախարարն այցելել է ԵԿՄ-ի «Պատանի երկրապահ կամավորականների ուսումնամարզական ճամբար», շրջել ճամբարում, ծանոթացել պատանի ճամբարականների կենցաղին և մշակութային առօրյային, ճամբարում գործող գրադարանի հնարավորություններին և նվիրել մանկապատանեկան գրականության նոր հրատարակություններ: Նախարար Հ. Պողոսյանը Գեղարքունիք կատարած այցի ավարտին ներկա է գտնվել Շորժա գյուղի հարակից տարածքում անցկացվող «Հուսո Առագաստ 2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնին: Կարևորելով ՀՀ մշակույթի նախարարության աջակցությունը` փառատոնի կազմակերպիչները շնորհակալագիր են հանձնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0