a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հարգանքի պահը դարձավ ուխտի վերանորոգման առիթ». Հակոբ Տիգրանյան

Hakob_Tigranyan

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության բարձր հովանու ներքո,  Դամասկոսի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Տեր Արմաշ եպս. Նալբանդյանի նախագահությամբ,Սիրիայի հարավային շրջանի Վարիչ Մարմնի նախաձեռնությամբ կայացավ Հիշատակի միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության և Հնչակյան անմահ 20 կախաղանների նահատակության 100-րդ տարելիցին:

Ինչպես նշում է sharjum-media-ն, Հայ Կաթողիկե Ամինյան բազմամարդ սրահում կայացած Հիշատակի երեկոյին իր ողջույնի խոսքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, օրվա խորհուրդը կարևորելով, մասնավորապես, ասաց. «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին շուտով կավարտվի: Սփյուռքի տարբեր ափերում և Մայր Հայրենիքում տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումները լիարժեք կերպով ներկայացրեցին և արժևորեցին մեր նահատակների հիշատակը: Հավաքները խորապես մի գլխավոր նպատակ են հետապնդում. չմոռնալ անցյալը, դասեր քաղել անցյալի կորուստներից և մշակել համահայական ռազմավարություն, առաջիկա մարտահրավերները դիմագրավելու համար: Հայությունը իր բոլոր հատվածներով, համայնքներով, տարբեր ձևերով և ամենակարևորը միակամ, մեկ մարդու պես և համախմբված կատարեց իր պարտքը: Նույնը պետք է ասենք Հնչակյան Քսան անմահների նահատակության 100-րդ տարելիցի համար, երբ կուսակցության աշխարհով մեկ սփռված բոլոր անդամները պատշաճ ձևով ոգեկոչեցին անմահ Քսանների հիշատակը և ոգեկոչումի սովորական մի հիշատակ հարգելուց այն կողմ, հարգանքի պահը դարձավ ուխտի վերանորոգման առիթ:

Անցնող ամիսներին, մեր ժողովուրդը աշխարհով մեկ նշեց Հայոց  Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք` մեկ մարդու նման, ոտքի ելնելով, պահանջեցինք արդարության վերականգնում: Սակայն, մեր համազգային այս ճիգերը թերի կլինեն, եթե պահանջատիրության  գործընթացը  շարունակի մնալ այս նույն հարթության վրա: Ոչ վաղ անցյալում խոսել ու դեռևս խոսում ենք Ցեղասպանության ճանաչման  մասին,  բայց այսօր պարտավոր ենք անցնել ճանաչումից այնկողմ և բուռն թափով լծվել մեր պահանջների իրավական թղթածրարի պատրաստման գործին»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0