a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը նպատակ ունի միավորել տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետների

hartak

Երևանում կկայանա «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը, որի նպատակն է տեղծել գիտելիքների փոխանակման այլընտրանքային հարթակ՝ միավորելով տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետների:  Հունիսի 25-ին և 26-ին կայացող այս նախագծի հիմնական թեման կլինի  շրջակա միջավայրը և բնապահպանական խնդիրները:

Նշվում է, որ փառատոնի շրջանակում կանցկացվեն մոտ 50 վարպետաց դասընթացներ չորս թեմաների շուրջ՝ «Արվեստ և տեխնոլոգիաներ», «Հոգի և մարմին», «Արա ինքդ» և «Խոհարարություն»: Միջոցառման բանախոսներն են բնապահպանական կառավարման ոլորտի փորձագետներ, տեղացի ստեղծագործողներ, ինչպես նաև արտերկրից ժամանած անվանի արվեստագետներ, ինչպես նկարիչ Ռոբին Չութերը Միացյալ Թագավորությունից, աշխարհի լավագույն հարյուր սննդի լուսանկարիչների ցանկում ընդգրկված Ալեքսանդր Սլադնյեվը Ռուսաստանից, բնապահպանական ակտիվիստ Սեփ Ֆոգլը Գերմանիայից, երաժիշտ Արաշ Ազադին Իրանից և այլք:

Հավելենք միայն, որ փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0