a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հեղափոխության պատմություն և քեմալիզմ» առարկան հակահայկական քարոզչություն է տարածում Թուրքիայում

fft107_mf5898510

Թուրքիայի կրթության նախարարության կրթական ծրագրի համաձայն՝ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում դասավանդվում է «Հեղափոխության պատմություն և քեմալիզմ» առարկան:  Համանուն դասագիրքը լույս է տեսել 2014 թվականին և նախարարության որոշմամբ 5-ամյա ժամկետով ներառված է լինելու հանրակրթական ծրագրում:

Ըստ Ermenihaber լրատվական կայքի տեղեկության՝ թուրքական «Radikal» թերթի կայքը նշում է, որ  այդ դասընթացի շրջանակներում հայերը ներկայացվում են որպես «թշնամական ուժերի հետ համագործակցակցության մեջ մտած  ազգային փոքրամասնություն»:

Թուրքական դասագրքում նշվում է, թե իբր հայերն  արտաքսվել են միայն կովկասյան ճակատի մերձակա բնակավայրերից, քանի որ այդ ճակատում համագործակցել են հակառակորդ ռուսների հետ ու թիկունքից հարվածել թուրքական բանակին:

«Չնայած Թալեաթ փաշայի անձնական գրառումներից («Evrak ı metruke») պարզ է դառնում, որ հայերն իրականում տեղահանվել են ավելի ընդարձակ տարածքներից, բայց ողջ դասագրքում գերիշխում է այն թեզը, թե նրանք տեղահանվել են միայն Կովկասյան ճակատին հարակից բնակավայրերի հայերը», – նկատել է տալիս «Radikal»-ը:

Դասագրքում Հայոց ցեղասպանությունը կոծկելու և արդարացնելու փորձ է արվում. ցեղասպանությունը բնութագրվում է որպես տեղականություն՝ ռազմական իրադրությունից առաջացած անվտանգության նկատառումներով անհրաժեշտություն: Իսկ ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունը Ստամբուլում՝ ներկայացվում է որպես հայ հեղափոխական առաջնորդների ձերբակալություն:

Ընդհանուր առմամբ, դասագրքում հայերի մասին պատմվում է որպես դավաճան, թշնամու կողմն անցած ու առաջին համաշխարհային պատերազմի իրադրությունը պատեհ առիթ դարձրած և նախահարձակ եղած ազգային փոքրամասնություն

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0