a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թբիլիսիում կայացել է երեկո՝ նվիրված թբիլիսահայ հասարակական գործիչ Դավիթ Մանուսաջյանի հիշատակին

Virahay_hamaynq

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացել է «Թբիլիսիի հայերի վեհաժողով» ոչ կառավարական կազմակերպության նախկին նախագահ (2012- 2015 թ.թ), թբիլիսահայ հասարակական գործիչ Դավիթ Մանուսաջյանի հիշատակի երեկոն: Թբիլիսիի Հայերի Վեհաժողովի նախաձեռնությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ իրականացած հիշատակի միջոցառումը նվիրված էր Դավիթ Մանուսաջյանի ողբերգական մահվան տարելիցին: Երեկոյին ներկա էին հանգուցյալի այրին, դուստրը, հարազատները, ընկերները, բարեկամներն ու ծանոթները, հայտնում է Վրաստանի հայ համայնքի կայքը։

Նախքան միջոցառման սկսվելը Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը կատարել է հոգեհանգստյան կարգ Դավիթ Մանուսաջյանի հոգու խաղաղության համար: Տեր Հայրը արժևորել է Դավիթին՝ որպես իր ազգի, իր ընտանիքի և թբիլիսահայ հասարակայնության նվիրական զավակի, որի գիտակցական կյանքի սկզբունքը անմնացորդ նվիրումն էր հայ ժողովրդին, ի մասնավորի թբիլիսահայ համայնքին:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը բացելով հիշատակի երեկոն, Դավիթ Մանուսաջյանին անվանել է թբիլիսահայության խիղճը, ազգին ծառայության օրինակ և առաջարկեց մեկ րոպե լռությամբ խոնարհվել նրա հիշատակի առջև:

Թբիլիսիի հայերի վեհաժողովի նախկին ղեկավարի մասին հուշեր են պատմել և նրա մտքի խորության, փիլիսոփայական մտածելակերպի, մարդկային դրական հատկանիշների, անկեղծության, հավատարմության, մարդասիրության մասին խոսել ընկերները, ճանաչողները, մտերիմներն ու հարազատները:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են դրվագներ Դավիթի կարճատև, սակայն իմաստալից կյանքից, ներկայացվել են հատվածներ Վիրահայոց թեմի և թբիլիսահայ համայնքի խնդիրների շուրջ տարբեր լրատվամիջոցներին տված նրա հարցազրույցներից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0