
22/08/2016
|
14 ՀԿ դիմել է դրամաշնորհային մրցույթի՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ծրագրեր անցկացնելու համար

Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։
Ինչպես հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը,դրամաշնորհային մրցույթին դիմել է 14 ՀԿ։ Մրցույթը հայտարարվել է «Անկախության 25-ամյակ» անվանակարգում:
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի դիմում-հայտերը, փաստաթղթերը և կորոշի հաղթողներին։