a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայա Բաղդասարյանը արժանացել է «Ընկերության և համագործակցության» պատվավոր կոչմանը

img_0033

Երևանում Ռուսաստանի  Մշակույթի և Գիտության կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը ռուս  մշակույթի պահպանման  գործում  ունեցած ավանդի համար «Ընկերության և համագործակցության» պատվավոր կոչում է շնորհել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մայա Բաղդասարյանին: Այդ մասին հաղորդում է  Երևանում Ռուսաստանի  Մշակույթի և Գիտության կենտրոնի պաշտոնական կայքէջը:

Մայա Բաղդասարյանի ծննդյանը նվիրված տոնակատարությանը ներկա են եղել ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կնոջ հետ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ մշակույթի  վաստակավոր գործիչ, Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, կոլեգաներ և այլք:

Մայա Բաղդասարյանն իր ստեղծագործական գործունեության ընթացքում հասցրել է կազմակերպել երկու հազարից ավել բարեգործական  համերգներ, որից 100-ը՝  մենահամերգի տեսքով: 60-ամյա արվեստագետը չնայած իր տարիքին՝ շարունակում է նոր մտքերով հանդես գալ և ներկայանալ նոր նախագծերով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0