a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է

7a04d3f19dbd5e12f63e106dd9e6b14b

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է. 2014 թ. ամերիկյան արվեստի «Տերրա» հիմնադրամը Քոլեջային արվեստի ասոցիացիային տրամադրել է եռամյա դրամաշնորհ՝ աջակցելու ամերիկյան արվեստի պատմությանը նվիրված հրատարակումներին: Այս ծրագիրը միջոցներ է տրամադրում ԱՄՆ-ի և արտերկրի հրատարակիչներին՝ ամերիկյան արվեստի «Տերրա» հիմնադրամի միջազգային դրամաշնորհի միջոցով: Մինչև 15 000 ԱՄՆ դոլար կազմող մրցանակը կտրվի միջազգային համատեքստում ամերիկյան արվեստն ուսումնասիրող, ամերիկյան արվեստի մասին հանրային իրազեկվածության աստիճանը բարձրացնող և ԱՄՆ-ից դուրս հրատարակվող գրքերին՝ դրանով իսկ մատչելի դարձնելով թարգմանական գրականությունը: Ծրագիրը նաև աջակցում է ամերիկյան արվեստի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների ցանցի ստեղծմանը:

Դրամաշնորհի հայտաձևի լրացման ուղեցույցին, մասնակցության պահանջներին և հայտաձևերին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելելhttp://www.collegeart.org/terrafoundation/ հասցեով:

Հարցումները պետք է ներկայացվեն Քոլեջային արվեստի ասոցիացիա` ոչ ուշ, քան մինչև 2015 թ. –ի սեպտեմբերի 21-ը, որից հետո ուղեցույցին և դրամաշնորհային ծրագրի առաքելությանը համապատասխանող ծրագրերի հեղինակներին կառաջարկվի ներկայացնել ամբողջական հայտաձև՝ մինչև 2015 թ. նոյեմբերի 9-ը: Հաղթողները կհայտարարվեն 2016 թ.-ի մարտին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0