a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ սփյուռքի նախարարն առաջարկեց Ալմելոյում ստեղծել հայկական ամենօրյա դպրոց

IMG_5492

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նիդեռլանդների Թագավորության Ալմելո քաղաքի հայ համայնքի ղեկավար Հարություն Պողոսյանին, Ալմելոյի քաղաքապետարանի խորհրդի անդամ Ռոբին Գելեջիին և հայ մշակույթի համակիր Ռուբեն Յոհանսեն Հենդրիկին:

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ հյուրերը նախարարին ներկայացրեցին Ալմելոյի հայ համայնքի առօրյան, նշելով, որ հայությունը վերջին շրջանում առավել գործուն է դարձել: Այս հանգամանքին նպաստել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումները և հատկապես  հուշահամալիրի կառուցումը: Ինչպես նշեց Հարություն Պողոսյանը, հուշահամալիրի կառուցումը իրականացվել է Ռոբին Գելեջիի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Այն գտնվում է Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողատարածքի վրա և ունի հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճ. կառուցված է հայկական տուֆ քարից՝ 16 սյուների վրա, 16 խաչքարերով: Նման հրաշալի կառույցի երևան գալը խորապես հուզել է Ալմելոյի թուրք բնակչությանը, որոնք հուշարձանի դեմ ոտնձգություններ կատարելուց զատ՝ այրել են Ռոբին Գելեջիի ավտոմեքենան և սպառնալիքներ տեղացել նրա հասցեին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակություն հայտնելով Ալմելոյի համայնքի իրականացրած աշխատանքների, հատկապես ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման առթիվ, նշեց որ ներկա պայմաններում, երբ բավական ուժեղ է թուրքերի անհանդուրժողական կեցվածքը, նիդերլանդահայությունը պետք է ավելի համախմբված գործի: Նրա առաջնահերթությունների թվում պետք է լինի նաև հայկական ամենօրյա դպրոցի ստեղծումը, քանի որ հայերենը եվրոպական երկրներում նահանջում է, իսկ առանց մայրենի լեզվի իմացության՝ հայապահպանությունը հաջողություն չի կարող ունենալ: Ինչպես նշեց նախարարը՝ խնդիրը կարող է արդյունավետ լինել, եթե ստեղծվի լավագույն հնարավորություններով հագեցած դպրոց, որտեղ երեխաները ոչ միայն հաճույքով սովորեն, այլև կարողանան երգի, պարի, մարզական խաղերի միջոցով շփվել միմյանց և ամրապնդել հայերենը:

Հյուրերը հավաստիացրեցին, որ աշխատանքներ կտանեն նման ծրագրի իրականացման համար և ցանկություն հայտնեցին ավելի սերտացնել գործակցությունը սփյուռքի նախարարության հետ:

Քննարկվեցին հայապահապանությանը նվիրված այլ հարցեր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0