a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Նովոսիբիրսկ և Կեմերովո մեկնող արվեստագետների խմբին

սփյուռքի

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է  հոկտեմբերի 15-19-ը նախարարության աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ և Կեմերովո քաղաքները համերգային շրջագայության մեկնող ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանին, երգչուհի Անահիտ Սահակյանին, դուդուկահարներ Հարություն Չքոլյանին և Դավիթ Մելքումյանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հաջողություն է մաղթել արվեստագետներին և հույս հայտնել, որ համերգները  Նովոսիբիրսկի և Կեմերովոյի հայությանը հնարավորություն կտան առնչվել հայկական ժողովրդական և հայրենասիրական երգերի բարձրարվեստ կատարումների, վայելել հայ երգի հմայքը և ազգային հպարտության ազդակներ ստանալ :

Քննարկվել են  համերգների հետ կապված կազմակերպչական այլ  հարցեր ևս:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0