a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հյուսիսային պողոտայում տրվել է «Սուրբ Ծննդյան տոնավաճառ» ծրագրի մեկնարկը

տոնավաճառ

 

Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում արդեն բացվել է ավանդական դարձած «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ»-ը: Տոնավաճառի բացմանը ելույթ է ունեցել «Երևանյան թմբուկներ» նվագախումբը:

Տոնավաճառն արդեն 4-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ և այդ առումով Երևանի քաղաքապետարան և մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: 32 ինքնատիպ տաղավար-տնակներում ներկայացված են Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, մրգերից պատրաստված անուշահամ չրեր, նաև տաք գինի:

Սեփական ապրանքատեսականին վաճառքի ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչները և գնումներ կատարող քաղաքացիները, ովքեր նաև գեղեցիկ շոու ծրագրի են ականատես եղել, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին և «Պասկալ և Դիոդատո» ընկերությանը` հերթական անգամ գեղեցիկ ձևաչափով տոնական գնումներ կատարելու ընձեռած հնարավորության համար: Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 6-ը, ամեն օր՝ ժ. 13։00-ից 22։00-ն:

 Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0