a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հնագույն Թուրքիա» սրահը Բրիտանական թանգարանում վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու» -ի

11856447_10155978231755650_2008356808135943394_o

«Հնագույն Թուրքիա» սրահը Բրիտանական թանգարանում վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու» -ի։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության առաջատարներից մեկի՝ Զեփյուռ Բատիկյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից, որտեղ նա նշել է․

«Կարող եմ հպարտանալ իմ այս ձեռքբերումով, քանի որ կարողացա գործը գլուխ բերել և «Հնագույն Թուրքիա» սրահը Բրիտանական թանգարանում գոնե վերանվանել տալ «Անատոլիա և Ուրարտու» -ի։ Իհարկե, ես կցանկանայի, որպեսզի այն կոչեին Հայաստան կամ Հայկական լեռնաշխարհ, բայց սա առաջին քայլն էր դեպի արդարության վերականգնումը։ Շնորհակալ եմ առաջին հերթին լուսահոգի տիկին Կարինե Ղազինյանին՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանին, ով աջակցեց իմ այս նախաձեռնությանը, ինչպես նաև Մշակույթի նախարարին ու այն հայ և բրիտանացի պատմաբաններին, ովքեր ներդրում ունեցան այս գործում, ինչպես նաև այն 12.000 և ավելի անձանց, ովքեր մասնակցեցին ստորագրահավաքին»։

Բրիտանական թանգարանը (անգլ.՝ British Museum) Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից է։ Թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 7 մլնը, որով այն դասվում է աշխարհի ամենամեծ թանգարանների շարքին։ Թանգարանում ներկայացվում են բոլոր մայրցամաքների մշակութային հիմնական շերտերը՝ պատմական և գեղագիտական զարգացմամբ։ Բրիտանական թանգարանը սկիզբ է առել 1753 թ.՝ հիմնվելով գիտնական և կոլեկցիոներ Հանս Սլոանի (անգլ. Hans Sloane) անձնական հավաքածուի վրա։ Առաջին անգամ հանրությանը բացվել է 1759թ. հունվարի 15-ին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0