a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մադրիդում կայացելէ Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի նիստը՝ ՀԵԱԽ-ի մասնակցությամբ

12334206_1077548242269962_749032820_o

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվել է  Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացնում էր ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը:

Նախաձեռնության նպատակն էր մասնակից նոր անդամներին ներկայացնել Եվրոպայում առկա կառույցների ինստիտուցիոնալ համակարգը, որում գործում է Եվրոպական երիտասարդական ֆորումը, ինչպես նաև քննարկել մի շարք օրակարգային և կազմակերպչական հարցեր:

Ծրագրի ընթացքում քննարկման են դրվել  մի շարք բանաձևեր: Խոսվել է  անդամներից մի քանիսի քվեարկության իրավունքների վերականգնման, օրակարգի և աշխատանքային մեթոդների հստակեցման, ինչպես նաև խորհրդի և քարտուղարության աշխատանքների վերլուծության մասին:

Ծրագրի ընթացքում քննարկումներ են եղել  երիտասարդական քաղաքականությունների որակի, ոչ ֆորմալ կրթության ճանաչման և օրինականացման գործիքների կիրառման, Եվրոպայում փախստականների վիճակի և ուսանողության հետ կապված ռիսկերի վերաբերյալ:

Քննարկումներն ամփոփվել են  լիագումար նիստով, որն էլ եզրափակվեց ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի և անդամագրության հարցերով զբաղվող խորհրդատվական մարմնի անդամների ընտրությամբ և հետագա քաղաքականության մշակմամբ, ինչպես նաև դրա վերաբերյալ բանաձևի ընդունմամբ:

Հիշեցնենք, որ Եվրոպական Երիտասարդական Ֆորումը երիտասարդական կազմակերպությունների մեծ հարթակ է Եվրոպայում: Անկախ, ժողովրդավարական, երիտասարդների կողմից կառավարվող այս կառույցը ներկայացնում է 100 ազգային երիտասարդական խորհուրդների և միջազգային երիտասարդական կազմակերպությունների ամբողջ մայրցամաքում: Ֆորումը աջակցում է երիտասարդներին ակտիվորեն մասնակցելու հասարակության կյանքի բոլոր գործընթացներին:

Հայաստանի երիտասարդության ազգային խորդուրդը 2002թվականից Եվրոպական Երիտասարդական Ֆորումի լիիրավ անդամ է:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0