a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մարտակերտի երեխաները՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

թանգարան

Երեվանի քաղաքապետարանը տեղեկացնում է,որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել են Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:

ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 երեխաները հյուրընկալվել էին Շենգավիթ վարչական շրջանում, իսկ բուն տոնական միջոցառումներին մասնակցելուց հետո այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մեր մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին: Երեխաները նշել են, որ անչափ տպավորված են ինչպես մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի, այնպես էլ թանգարան կատարած այցելություններից և որ իրենց հասակակիցների հետ Մարտակերտում դեռ երկար կպատմեն տպավորությունների մասին:
Երևանում գտնվելու ընթացքում մարտակերտցի դպրոցականները կայցելեն նաև պատմամշակութային այլ վայրեր, ինչպես նաև՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

Անի Հովհաննիսյան (culture.am)

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0