a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պարգևատրել է ԳՈՀԱՐ-ին

արամ ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը բեյրության ելույթներից հետո ընդունել է Գյումրիի ԳՈՀԱՐ երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի անդամներին: ԳՈՀԱՐ  խմբի  շուրջ 200 անդամներն Անթիլիաս են այցելել խմբի հիմնադիր, արվեստի մեկենաս Գոհար Խաչատուրյանի  եւ նրա երեք որդների` Հարութ, Շահե եւ Նար Խաչատուրյանների, ինչպես նաեւ`  Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորների հետ:

Արամ Առաջինը հայ երաժշտությանն ու արվեստին սատար կանգնելու համար  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրել է Գոհար Խաչատուրյանին, ում հովանավորությամբ  1997 թվականից ի վեր Գյումրիում գործում են երաժշտական դպրոց, հայկական ամենամեծ երաժշտախումբն ու  իրականացվում են հարյուրավոր աշխատատեղեր ապահովող  այլ ծրագրեր:

Հիշեցնենք, որ ԳՈՀԱՐ-ի չորս համերգները Բեյրութում ընթացել են լեփ-լեցուն դահլիճներում: Համերգը  նվիրված էր  Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ,որի կապակցությամբ հնչել է խորհրդանշական 100 երգ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0