a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկել է «Քաղաքի փոխակերպման դերակատարները» համաեվրոպական ծրագիրը

middle_8fabdf83504a7042de8aafcdbdf0026d

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Քաղաքի փոխակերպման դերակատարները» համաեվրոպական ծրագիրը, որը բաց է հայտերի համար մինչև ս. թ.սեպտեմբերի 13-ը: Ծրագիրը կազմակերպում են «Ռոբերտ Բոշ» հիմնադրամը և «ՄիթՕսթ ե. Վ.» կազմակերպությունը:
Ծրագրի նպատակն է մշակութային միջոցառումների միջոցով հասնել կայուն, ներառական քաղաքային զարգացման: Այն իրականացվում է ոլորտների միջև համագործակցության ամրապնդման միջոցով. ձևավորվում են թիմեր` մշակույթի ոլորտի, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներից, որոնք ծրագրեր են իրականացնում իրենց քաղաքներում: Մշակույթն օգտագործելով որպես միջոց՝ ծրագիրը կարող է լուծել մի շարք սոցիալական, քաղաքական և բնապահպանական խնդիրներ, որոնք առնչվում են քաղաքի փոխակերպմանը:
Տեղական թիմերը, համատեղ ծրագրերի իրականացման համար կարող են աջակցություն ստանալ դրամաշնորհիների և անհատական կառավարման միջոցով: Միջազգային մակարդակով նրանք կարող են գործնական պարապմունքների, սեմինարի, ճանաչողական դասընթացների և այցելությունների միջոցով կատարելագործել իրենց հմտությունները, ինչպես նաև համագործակցել տարբեր քաղաքներից ժամանած թիմերի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը եվրոպական քաղաքների հետ:
Նշենք, որ հայտերը կարող են ներկայացվել մինչև 2015 թ. սեպտեմբերի 13-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0