a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր

10291693_632008556918102_2819188783931335951_n

Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև մեկնարկում է Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր։ Այս մասին տեղեկացանք «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամից։

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի և «Մոդիալ» ցուցասրահի (Բազել, Շվեյցարիա), Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի, «Ալբերտ-Լյուդվիգ» համալսարանի և Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ կյանքի է կոչվում արվեստագետների փոխանակման ծրագիր, որի նպատակն է զարգացնել Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքների միջմշակութային կապերը և նպաստավոր պայմաններ ստեղծել արվեստագետների փոխադարձ շփումների համար:

«Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրի» շրջանակներում նկարիչներին հնարավորություն կընձեռվի վեց ամիս ապրել և ստեղծագործել վերոնշյալ քաղաքներում:

Ծրագիրը կմեկնարկի 2016թ.-ի հունվարին: Ֆրայբուրգ քաղաքի հյուրն է լինելու հայ արվեստագետ, որն ապրելու և աշխատելու է “L6″ արվեստանոց-կացարանում: Ի պատասխան, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը 2016թ.-ի հուլիսին Երևանում կհյուրընկալի գերմանացի/շվեյցարացի արվեստագետի: Վեցամսյա ժամանակահատվածում ստեղծված աշխատանքները կներկայացվեն անհատական ցուցահանդեսներում:

2015թ.-ի սեպտեմբերի 17 – 21-ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հրավերով, Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության և Շվեյցարիայի դեսպանությունների հետ համագործակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևան կժամանեն «Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրում» ընդգրկված կառույցների ներկայացուցիչները` հայկական կողմի միակ գործընկեր և ծրագրի պատասխանատու «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հետ երկարաժամկետ ծրագրի մեկնարկը պաշտոնապես ազդարարելու նպատակով:

«Քրիստոֆ-Մերիան» հիմնադրամի Մշակույթի բաժնի պետ տիկին Նատալի Ուտերնեհրերը և հիմնադրամի Մշակութային ծրագրերի պատասխանատու, արվեստագիտության դոկտոր տիկին Ալեքսանդրա Շտեհելին (Բազել, Շվեյցարիա), Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի գործակալության պետ պարոն Յոախիմ Քյոնեքեն, Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, արվեստագիտության դոկտոր տիկին Քրիստինե Լիթցը, «Ալբերտ-Լյուդվիգ» համալսարանի Արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր տիկին Անջելի Յանհսենը (Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ֆրայբուրգ քաղաք) հնարավորություն կունենան ծանոթանալ Երևանի ժամանակակից արվեստի դաշտին և ազդարարված ծրագրի առաջին մասնակից հայ արվեստագետի հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0