a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է «Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերը

առմ

Մեկնարկում է «Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը, որն  այս անգամ կհամախմբի  ՀՀ Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերի 22 ուսումնական հաստատությունների տարբեր տարիքի 70 շնորհալի սաներ:  Այդ մասին հաղորդում է ՀՀ Մշակույթի նախարարությունը: 2008 թվականից ի վեր, ծրագրին մասնակցել են ՀՀ Շիրակի, Լոռու (2008 թ.), Գեղարքունիքի, Կոտայքի (2009 թ.), Տավուշի, Արարատի (2010 թ.), Վայոց ձորի, Արարատի (2011 թ.), Արագածոտնի (2013 թ.) մարզերի և ԼՂՀ (2012 թ.) մանակապատանեկան ստեղծագործական համույթները, երգչախմբերը, նկարիչներն ու անհատ երաժիշտ-կատարողները՝ 630 շնորհալի երեխա, 128 ուսումնական հաստատություններից:

Այս տարի ծրագրի շրջանակում Արտաշատի Ամո Խարազյանի անվան  դրամատիկական թատրոնի նախասրահում կբացվի վերոնշյալ մարզերի լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդես: Ցուցադրությանը կհաջորդի համերգ՝ շնորհալի երաժիշտ-կատարողների, երգչախմբի, պարային ու երաժշտական համույթների մասնակցությամբ: Մարզերից ժամանած երեխաների համար կկազմակերպվեն ուղևորություններ և այցելություններ ՀՀ Արարատի մարզի մշակութային օջախներ:

«Մենք ենք, մեր մարզը» խորագրով ծրագիրը  միտված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսերի միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0