a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մեկ ժամ այս թանգարանում լինելը մեզ շատ բան սովորեցրեց». Շառլ Ազնավուր

charles_aznavour_article.jpg_reference

«Մենք երբեք լիովին չենք ճանաչում այն արվեստի գործերը, որոնցով հիանում ենք: Մեկ ժամ այս թանգարանում լինելը մեզ շատ բան սովորեցրեց և հարստացրեց մեզ»: Ահա այսպիսի գրառում է կատարել  մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը, երբ այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ և ծանոթացել ցուցանմուշներին:

Լեգենդար երգիչը բարձր տրամադրությամբ է հեռացել թանգարանից՝ պատրաստվելու երեկոյան կայանալիք մենահամերգին:

Հիշեցնենք, որ  Երեւանում հոկտեմբերի 10-ից 11-ը տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը:Համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների 500 ներկայացուցիչ:  Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից եւ Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երեւանում եւ Գյումրիում: Օրվա գլխավոր իրադարձությունն, անկասկած, Շառլ Ազնավուրի մենահամերգն է, որը կայանալու է երեկոյան ժամը 19:00-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0