a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեքսիկական սերիալների հայազգի դերասանը մտադիր է գնել «Հայֆիլմը»

11800460_1606437539636715_8589131720611318532_n
Մեքսիկական սերիալների հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանը մտադիր է գնել «Հայֆիլմը»։ Մեքսիկական Uno Tv հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում Օչմանն ասել է, որ այս տարվա նոյեմբերին պատրաստվում է այցելել պատմական հայրենիք՝ Հայաստան։ Դերասանի խոսքով՝ Երևան իր այցի շրջանակում ծրագրվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի ձեռքբերումը,- գրում է Ժամանակ օրաթերթը:
«Ցավոք սրտի, ես ծանոթ չեմ հայկական կինոյին։ Ապագայում ես անձամբ եմ պատրաստվում զբաղվել կինոռեժիսուրայով և իմ առաջին ֆիլմը ցանկանում եմ նկարահանել հենց Հայաստանում և հենց սեփական կինոստուդիայում։ Մեքսիկայում կամ ԱՄՆ-ում դա անելը բարդ է մեծ մրցակցության պատճառով։ Հայաստանում, ինչպես ինձ հաջողվեց պարզել, ես կդառնամ մենաշնորհատեր»,- ասել է նա։
Մաուրիսիո Օչմանը ծնվել է 1977 թ. Մեքսիկայի հայ-հրեական ընտանիքում։ Դերասանի հայրը հայ է, գործարար, նկարիչ։ Մայրը հրեա է, դասավանդում է դպրոցում։
Փոքր տարիքից Մաուրիսիոն թատերաբեմերում է հանդես եկել, խաղացել փոքր սերիալներում: 19 տարեկանից նա տեղափոխվում է ԱՄՆ, ընդունվում Ջոն Բարոնի դերասանական ստուդիա, որտեղ սովորում է 3 տարի: Հմայիչ արտաքինի, դերասանական տաղանդի և խարիզմայի շնորհիվ՝ նրան առաջարկում են խաղալ “MESSAGE IN A BOTTLE” ֆիլմում Քեվին Քոսթների, Ռոբն Ռայթի հետ: Օչմանի կյանքում այս դերը դարձավ շրջադարձային:
Օչմանը նկարահանվել է 12 սերիալներում ու ֆիլմերում՝ «Ինչպես ֆիլմում», «Տեսնել, լսել և լռել», «Մարինա», «Երկինքների տիրակալը», «Որոշում», «Թույլ սեռ» և այլն: Այդուհանդերձ, նրա աստեղային ժամը վրա հասավ «Կլոն» սերիալում մարմնավորած գլխավոր դերի շնորհիվ:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0