a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Միջոցառում՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում

Ֆրիտյոֆ Նանսեն

Մեկ տարի առաջ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում բացվել էին նորվեգացի բևեռախույզ, հայազգի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն ու Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրը: Հուշահամալիրի մեկամյակի առթիվ այգում տոնական միջոցառում էր կազմակերպվել` Նոր Նորքի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնի շնորհալի կատարողների և գեղարվեստական խմբերի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, միջոցառմանը ներկա են եղել հուշահամալիրի կառուցման ու նախագծման հեղինակներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների որդին` Լազար Եսայանը, կրթության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, վարչական շրջանի բնակիչներ: Ներկաներին իր օրհնության խոսքն է հղել Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Նշան քահանան:
Դասական համերգային ծրագրով, պարային երաժշտական կատարումներով հագեցած տոնական միջոցառումն ուղեկցվել է նաև «Երևանյան գույներ» խորագրով միաժամանակյա նկարչությամբ` ամբողջացնելով օրվա տոնական տրամադրությունը:

 

Լուսանկարը՝  yerevan.am
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0