a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բեյրութում մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջ-թեմական երիտասարդական համագումարը

Gitajoxov1

Մեկնարկել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լսատեսողական եւ Երիտասարդական բաժանմունքների  նախաձեռնությամբ  գումարվող միջ-թեմական երիտասարդական համագումարը:

Կաթողիկոսության թեմերից ժամանած երիտասարդները Պիքֆայայի Սուրբ Աստվածածին Վանքի Վեհարանի դահլիճում հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ։ Նորին Սրբությունը բարի գալուստ մաղթելով մասնակիցներին, իր խոսքում նշել է համագումարի կարևորությունը, շեշտելով, որ երիտասարդությանն է պատկանում ներկան, այլ ոչ ապագան:Ու հենց այդ գաղափարի մեջ է կայանում գաղութների վերանորոգման եւ գոյատևման հրամայականը:

Վեհափառ Հայրապետը նաեւ խոսել է  հուլիսի 16-ին համագումարի հատուկ նիստերի ընթացքում քննարկվելիք  «Ընկերային ցանցերը եւ հայ երիտասարդությունը»  թեմայի մասին:

Հանդիպումից հետո մասնակիցները ներկա են գտնվել Սուրբ Աստվածածին Վանքում  ու ծանոթացել այնտեղ գործող Մեծի Տանն Կիլիկիո  Կաթողիկոսության սիրտ հանդիսացող Դպրեվանքի գործունեության հետ:

Հավելենք, որ միջ-թեմական երիտասարդական այս համագումարը կշարունակվի մինչեւ հուլիսի 16-ը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0