a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» մրցանակին

եվրոպա նոստրա

Հայաստանի ազգային պատկերա­սրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունենցել «Եվրոպա Նոստրա մրցանա­կի հանձնման արարողությունը։ «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում. «Մշակութային ժառանգու­թյան պահպա­նումը Հայաս­տա­նում»  ծրագիրն արժանացել է մրցանակի, որը հանձնել է «Եվրոպա Նոստրայի փոխնա­խագահ Իրինա Սուբոտիչը:

Ինչպես տեղեկացնում է մշակույթի նախարարությունը, մրցանակի հանձնման արարաողությանը ներկա է եղել  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Միլանի պոլիտեխնիկի դասախոս Գայանե Կազնատին:

Նախարարն իր խոսքում անդրադարձել է արդեն իրականացված հայ-իտալական «Մշակութային ժառանգու­թյան պահպա­նումը Հայաստանում» ծրագրի կարևորությանն ու արդյունավետությանը և նշել, որ ՀՀ մշակույթի նախարարությունը բազմաթիվ մրցանակների է արժանացել, սակայն «Եվրոպա Նոստրա» մրցանակը կարևորագուններից է, քանի որ այն տրվում է մշակությաին ժառանգության պապանության և վերականգնման ոլորտում ունեցած հաջողությունների համար:

Եվրոպա Նոստրան մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է:

Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության « «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանա­ցել նաև Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին: «Հանրության ընտրություն» մրցանակի երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին համապատաս­խանաբար արժանացել են Դիարբեքիրի Սբ Կիրակոս և Նիկոսիայի հայկական եկեղեցիները:Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության հիմնական արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 11-ին, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանում: Մրցանակաբաշ­խությունը կազմա­կերպ­ել էին Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստանգը, Կրթության, մշակույթի, երիտասար­դության և սպորտի եվրոպական հանձնակատար Տիբոր Նավրաչիչը, ինչպես նաև հռչակա­վոր օպերային երգիչ և «Եվրոպա Նոստրայի» նախագահ Պլասիդո Դոմինգոն: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Հաակոն:

2012 թ. Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հետ համատեղ լրացված հայտի հիման վրա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմա­կերպությունն արժանացել է « Եվրոպա Նոստրա-2013» մրցանակաբաշխության ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրի՝ «Կազմակերպության կողմից օրինակելի ներդրում ժառանգության բնագավա­ռում» անվանակարգում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0