a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/06/2015

Մորգենլանդի փառատոնը շեշտը դրել է հայկական երաժշտության վրա. Լևոն Իսկենյան

SalmanWeber_AndySpyra3

«Գյուրջիև» ժողովրդական նվագարանների անսամբլն այս ամիս արդեն համերգներով հանդես է եղել Նիդեռլանդներում և Բելգիայում, առաջիկայում նախատեսված են համերգներ  Գերմանիայում, Բեյրութում և Բրազիլիայում: Համերգների ընթացքում անսամբլը ներկայացնում է Կոմիտաս և Գ. Գյուրջիև:
«Եթե նույնիսկ նախապես հայտարարված չի լինում, որ համերգները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ թեման անուղղակիորեն արծարծվում է, քանի որ եթե հնչում է Կոմիտաս, հնարավոր չէ շրջանցել Հայոց ցեղասպանության թեման»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գյուրջիև» համույթի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար Լևոն Իսկենյանը:
Ներկայացնելով հյուրախաղերը, նա ասաց, որ Նիդեռլանդներում անցկացվող «Հոլանդ փառատոնը», որը կատարողական արվեստների ամենահին և աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկն է, մշտապես ցանկություն է ունեցել հրավիրել համույթին մասնակցելու փառատոնին. «Հրավիրեցին այս տարի: Որոշեցինք ներկայացնել Կոմիտասի ստեղծագործություններ: Փառատոնի կազմակերպիչները ցանկություն հայտնեցին, որ համերգի ընթացքում հնչի նաև Գյուրջիևի աշխատանքներից»:
Լևոն Իսկենյանի խոսքով, և Նիդեռլանդներում, և Բելգիայում կայացած համերգների ընթացքում լայն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության թեմային. «Համերգների բուկլետների վրա  գրված  էր պատմությունը, նաև համերգներից առաջ ինքս էլ անդրադառնում էի: Եղել է նաև քննարկում «Հիշողության արվեստը. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով, որին ներկա էին սփյուռքում ծնված արվեստագետներ»:

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0