a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
23/11/2015

Մումբայի վերջին հայը` Զաբել Ջոշի

Զաբել-Ջոշի

 

magaghat.am-ը գրում է․Հնդկական Idiva  պարբերականում լույս է տեսել Մումբայ (նախկինում՝ Բոմբեյ) քաղաքի մոռացության մատնված Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու և քաղաքի վերջին հայ բնակչի կյանքին՝ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ Զաբել Ջոշիին նվիրված հոդված:

Պարբերականը գրում է, որ Դալալ փողոցի` Մումբայի ֆոնդային բորսայի կենտրոնի, աղմուկի և իրարանցման մեջ կանգնած է մի հին, գրեթե մոռացված շինություն` Սուրբ Պետրոս հայկական եկեղեցին: Այն կառուցվել է երեք դար առաջ՝ 1796 թվականին, հին ժամանակների Բոմբեյի ծաղկուն հայ համայնքի համար: Այսօր Մումբայի հայ համայնքը կազմված է ընդամենը մեկ կնոջից, իսկ եկեղեցին հայ քահանա չունի:

«Հայերի համար եկեղեցական ծառայություններ չեն մատուցվում, թեև մենք եկեղեցին օգտագործում ենք աղոթելու համար», – ասում է Զաբել Ջոշին:

«Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը շատ հեռու ու անիրական թվացող իրադարձություն է Հնդկաստանի բնակիչների համար, սակայն այն մեծ դեր է խաղացել Զաբել Հայկյանի կյանքում»,- նշում է պարբերականը: «Ցեղասպանության պատճառով մեր նախնիները ստիպված էին թողնել իրենց երկիրը և հաստատվել աշխարհի տարբեր վայրերում, – ասում է Զաբելը, – Ես մեծացել եմ Բեյրութում, որն այն ժամանակ համարվում էր Միջին Արևելքի Փարիզը»: Զաբելը Բեյրութում սիրահարվում է մի գուջարաթցի կտորեղենի վաճառականի՝ Կիշորե Ջոշի անունով: Նրանք շուտով ամուսնանում են, և Զաբելը տեղափոխվում է Հնդկաստան:

Հայերը առաջին անգամ Հնդկաստան են եկել Կերալայով և արմատապես հաստատվել Կալկաթայում, ապա շուտով տարածվել նաև Հնդկաստանի այլ վայրերում: Այսօր նրանք բոլորի նման համարվում են Հնդկաստանի մշակութային խառնուրդի մի մասը: Կալկաթան դեռևս զգալի հայկական համայնք ունի, որը կազմված է մոտ 150 մարդուց:

Ավելին՝ magaghat.am կայքէջում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0