a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հուշարձանի բացում Ֆրանսիայի Տուլոն քաղաքում

մուսալեռ

Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղիէ  ունեցել Մուսա լեռան հաղթական հերոսամարտի 100-ամյակին նվիրված` ֆրանսահայ գեղանկարիչ, քանդակագործ հայր և որդի` Ժերայր ու Դավիդ Փամբուկչյանների համատեղ ստեղծած հուշարձանի բացման արարողությունը:

Հուշարձանը բացվեել է  ի երախտագիտություն ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմի ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին, փոխծովակալ Գաբրիել Դարիոյին և «Գիշեն» մարտանավի նավապետ Բրիսոնին, ովքեր 1915թ.-ի սեպտեմբերի 12-13-ին «Ֆուտր», «Տ՚եսթրե», «Գիշեն», «Ադմիրալ Շարնե» և «Տեսո» մարտանավերի վրա վերցնելով 4100 մուսալեռցիների, փրկեցին վերջիններիս կյանքը:

Միջոցառումը կազմակերպվել էր Տուլոնի շրջանի հայ-ֆրանսիական «Ապրիս» կազմակերպությունը, «Վետերանների և դիմադրության շարժման հայ մարտիկների» հայկական կազմակերպությունների կողմից` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են  Միջերկրական ռազմածովային բազայի պրեֆե, փոխծովակալ Իվ Ժոլին, Տուլոնի սենատոր-քաղաքապետ Հուբեր Ֆալկոն, ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, ԱԺ պատգամավոր-փոխքաղաքապետ Ժենեվիեվ Լեվին բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառումը  տեղական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է եղել :

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0