a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի՝ Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է երկար տարիների լռությունից հետո

1915

Ցյուրիխի համալսարանի պատմության պրոֆեսոր Հանս Լուկաս Քիզերը Zeitgeschichte պարբերականում գրում է, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի կողմից՝ հայերի դեմ կատարված հանցագործության ճանաչումը շատ կարևոր է երկար տարիների լռությունից հետո։
Աղբյուրի փոխանցմամբ նա մասնավորապես նշել է, որ 2015-ի հունվարին Հոլոքոստի հիշատակի օրը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ՄԱԿ-ի լիագումար նստաշրջանում իր ելույթն սկսել է հայերի սպանությունների 100-րդ տարելիցի հիշատակմամբ, իսկ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն ավելի առաջ գնալով՝ այդ հանցագործությունը կոչել է իր անունով և հիշատակել Մերձավոր Արևելքում ու Միջագետքում քրիստոնյաների տանջանքների մասին։Եվ նա դա արել է լուրջ պատճառով․
«Գերմանիան պետք է ընդլայնի իր պատմական հիշողության հորիզոնը»,- նշում է աղբյուրը։

1915-ի մարտին Կոնստանդնուպոլսի պաշտպանությունն ուղղակիորեն կախված էր գերմանական հրամանատարությունից և ռազմական փորձագետներից, բայց Գերմանիան ոչ մի կերպ չի միջամտել հայերի դեմ ծրագրվող հանցագործությանը, քանի որ ժամանակին կայզերական Գերմանիայի քաղաքական ղեկավարությունը որոշել էր անտեսել հայերի ոչնչացումը և հրաժարվել օգնել նրանց։

Տասնամյակներ շարունակ Գերմանիայի քաղաքական գործիչներն ու դիվանագետները չէին խոսում այդ հանցագործությունների մասին, դեմ չէին հանդես գալիս 1915-1916 թվականների իրադարձությունների մասին ստին։ Շատ շատերը, սկսած դոկտոր Յոհանես Լեփսիուսից, իրենց բոլորովին այլ կերպ են պահել։ Բայց նույնիսկ այդ համարձակ հրապարակախոսը պատրաստ չի եղել բաց կերպով խոստովանել կայզերական ռեժիմի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար։
Էլ ավելի կարևոր է այսօր իրերն իրենց անունով կոչելը, որպեսզի ճշմարտության ուժը հաղթանակի,-նշվում է հոդվածում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0