a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Կանադայից հարենադարձված ընտանիքին

IMG_8729

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Կանադայից հայրենադարձված Նաջարյանների ընտանիքին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը ջերմորեն ողջունել է բարեկեցիկ Կանադայից հայրենիք գալու և հաստատվելու նրանց որոշումը, հույս հայտնել, որ նրանք օրինակ կծառայեն բազմաթիվ սփյուռքահայերի: Նա մասնավորապես ասել է. «Տեղեկանալով  Հայաստան տեղափոխված ձեր ընտանիքի մասին՝ ես անչափ ուրախացա, բարով եք եկել, վստահ եմ, որ արդեն վայելել եք տանտիրոջ, երկրի տիրոջ  զգացողությունըԳիտեմ, որ այս հրաշալի որոշման նախաձեռնությունը ձեր զավակներինն է, հատկապես ձեր դուստր Թամարի՝ հայրենիքում որպես կամավոր ծառայելու գաղափարն է շրջադարձային եղել ձեր կյանքում: Ուրախ ենք, որ Թամարն այստեղ  ընտանիք է կազմել, և սպասում եք նրա առաջնեկին: Դուք արժանի եք Հայրենիքում կառուցելու ձեր տաք օջախը և վայելելու ընտանեկան երջանկության պտուղները: Ես հիացած եմ ձեր արարքով, որովհետև դուք եկել եք՝ խորապես գիտակցելով, որ հողն ու երկիրը և այնտեղ ապրող ու արարող հայ ընտանիքն է ազգի հավերժության գրավականը: Ինձ համար Հայաստանի անկախության 25-ամյակի լավագույն նվերն էր հայրենիքում ձեր հաստատվելը»:

Շանթ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ասել, որ, լինելով տնտեսագետ և տեղեկացված լինելով Հայաստանի առավելությունների և խնդիրների մասին, վստահ է, որ կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները և կկայանա որպես մասնագետ, կստեղծի իր գործը՝ նպաստելով երկրի զարգացմանը: «Հպարտ եմ, որ իմ ծնողները մեզ դաստիարակել են իբրև իսկական հայ, և պատահական չէ, որ այսօր մենք եկել ենք դառնալու այս մեծ տան մի մասնիկը: Մեր որոշումը հուզել է մեր շատ ընկերների ու բարեկամների, նրանք սպասելու են մեր կանչին, մեր հաջողված օրինակին, ուրեմն մեր ինքնահաստատումը հայրենիքում կարևոր է և պարտավորեցնողՎստահ եմ, որ նրանք բոլորը ևս կկայացնեն այս կարևոր որոշումը և կբռնեն հայրենիքի ճանապարհը: Իսկ իմ հարսնացուն սպասում է Ամերիկայում, եկող տարի բոլորիդ հրավիրելու եմ մեր հարսանիքին»:

Տեր և տիկին Նաջարյանները ևս իրենց գոհունակությունն են հայտնել Հայրենիքում հաստատվելու առիթով և վստահեցրել, որ լինելու են ակտիվ, նախաձենող ու գործունյա քաղաքացիներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանիքի մասնագիտական վերապատրաստման, գործարար միջավայրին, օրենքներին ծանոթանալու և հայրենիքում ինտեգրվելու հետ կապված հարցեր:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0