a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նիդերլանդներում բացվել է «Կիլիկիա» մշակութային միությունը

Կիլիկիա (1)

Նիդերլանդների Պուրմերենդ քաղաքում բացվել է հայկական «Կիլիկիա» մշակութային կենտրոնը:

Մեկնարկին ներկա են եղել  Նիդերլանդների տարբեր վայրերից եկած հայ  համայնքի  150-ից ավելի  ներկայացուցիչներ, որոնց թվում Մաաստրիխտի  Սուրբ Կարապետ եկեղեցու ատենապետ Պրն․Լեւոն Սարգիսը, Դորդրեխտի ծխական խորհրդի ատենապետ պրն․ Հակոբ Փանոսյանը և այլք:

Օրակարգը սկսվել է  ՀՀ Ազգային օրհներգով, որից հետո բացման խոսքով ելույթ ունեցավ «Կիլիկիա» մշակութային միության հիմնադիր, ատենապետ դոկտոր Զարեհ Հովհաննեսյանը, ով խոսեց կենտրոնի ապագա անելիքների մասին: Բանախոսի բնորոշմամբ’ Կիլիկիայի հիմնական նպատակը, հայության ջանքերը ի մի բերելն է, միմյանց հետ կապերի ու շփումների  ամրապնդումը։  Յուրաքանչյուր հայ պետք է իրեն լիարժեք կարողանա դրսևորել  կազմակերպության  ներսում, հանդես  բերի իր հնարավորություններն ու կարողությունները  մշակութային, կրթական ու այլևայլ տարբեր ձեռնարկներում,- տեղեկանում ենք Hayernaysor-ից։

Կիլիկիայի ձեռնադրումն ամփոփելու է հայկական ավանդական ծեսերն ու տոնակատարությունները՝  պահպանելով և հավատարիմ մնալով  հայ քրիստոնեական ինքնությանը, միաժամանակ փորձելով աջակից ու ներգրավված լինել տեղի հասարակական, քաղաքական կյանքին, դառնալ Նիդերլանդների լիարժեք քաղաքացիները:

Բացման արարողության մշակութային բաժնում գեղեցիկ ելույթներ են  ունեցել դաշնակահար Մեղրիկ Կարապետյանը, ասմունքողներ Հովսեփ եւ Շաղիկ Ասատուրյանները, Սեւակ Հովհաննեսյանը (դաշնամուր) եւ այլք։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0