a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նիժնի Նովգորոդի մարզի պատվիրակությունն այցելել է Եղեգնաձորի երաժշտական դպրոց

11057837_1625236554395350_2645862781887566268_n

Ռուսաստանի դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի պատվիրակությունը՝ Արտաքին կապերի դեպարտամենտի առաջին տեղակալ Դենիս Վիկտորի Չերկովի,Նիժնի Նովգորոդի Հայ համայնքի ղեկավարի տեղակալ Անի Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանի և գլխավոր մասնագետ Ա. Հովհաննիսյանի հետ միասին այցելել են  Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոց: Այդ մասին տեղեկանում ենք դպրոցի տարածած տեղեկատվությունից:

Պատվիրակությանը աղ ու հացով դիմավորելուց հետո դպրոցի դահլիճում կայացել է  համերգ : Համերգից հետո Դ. Չերկովը իր ելույթում անդրադարձել է  Նիժնի Նովգորոդի N18 արվեստի դպրոցի Ա. Խաչատրյանի անվանակոչության փաստին, որը խորհրդանշում է հայ – ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Հյուրերը ձեռնունայն չեն հեռացել դպրոցից. նրանց հանձնվել է  Հայաստանը խորհրդանշող հուշանվերներ:

 

Լուսանկարը՝ Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի արխիվի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0