a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
20/08/2015

Նկարիչը՝ Համալիրի վաճառքի մասին. «Որ փորերը ոսկով լցրեցին, ավելի լա՞վ են ապրելու»

haxto

ՀՀ ժողովրդական նկարիչ Հաղթանակ Շահումյանը Aravot.am-ի հետ զրույցում խուլիգանության լավագույն դրսեւորում որակեց Երեւանի Մարզահամերգային համալիրի վաճառքը, որի արդյունքում շուտով Եղեռնի հուշարձանի հարեւանությամբ գործելու է խաղատուն, ռեստորան, հյուրանոց եւ ժամանցի այլ վայրեր:

«Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ, երբ չկա նախագիծ, խնդիրն ուսումնասիրված չէ: Չի կարող առանց նախագծի որեւէ քաղաքաշինարար, ճարտարապետ կամ այլ մասնագետ նման ծրագիր ունենալ: Ժամանակին, երբ Համալիրը կառուցում էին ես քաղաքաշինության խորհրդի անդամ էի, Երեւան քաղաքի նկարիչը: Դեռ այն ժամանակ լուրջ վեճ եղավ համալիրի տեղի ընտրության համար: Ասում էին, որ Եղեռնի հուշարձանի հարեւանությամբ չի կարելի նման համալիր կառուցել: Հետո դա պատճառվեց այսպես՝ Վերածնունդ, լավատեսություն եւ այլն: Ասացին, որ համալիրը կառուցվում է որպես կոնտրաստ՝ անցյալում մեր ունեցած դժվարությունների, այն վերածննդի գաղափարն է խորհրդանշելու, ու այնտեղ պետք է լինի բարձր մշակույթի կենտրոն, սպորտային եւ երաժշտական լուրջ միջոցառումներ իրականացվեն: Հիմա այդտեղ տանել կառուցել գիշերային ակումբ, պոռնկատուն, խաղատուն, անհեթեթություն է»,-ասաց արվեստագետը: Նաեւ ափսոսանք հայտնեց, որ քաղաքի կենտրոնում իր ձեւակերպմամբ, «հարձակվել» են այգիների վրա. «Ոնց կարելի է այդ տարածքի այգում ինչ-որ բան կառուցել, առանց այն էլ ողջ Օղակաձեւ զբոսայգին ոչնչացրին, բլուրների վրայի ամբողջ անտառները կտրեցին : Այ մարդ մեր երկրի, մեր արժեքների նկատմամբ անփույթ ենք, հարկավոր է սթափվել… Որ որոշ մարդիկ փորերը ոսկով լցրեցին, հո ավելի լավ չե՞ն ապրելու, ամոթ է չէ՞» :

Մանրամասները՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0