a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նոր զբոսայգի՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով

Tatul Krpeyani anvan zbosaygi (15)

Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նոր զբոսայգի է կառուցվել, որն իրականացվել է Երևանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակներում։ Այն այսուհետ կրելու է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը: Նորակառույց զբոսայգին անվանակոչվել է Երևանի ավագանու 2015թ. մարտի 18-ի N299-Ն որոշմամբ: Սեպտեմբերի 2-ին կայացավ այգու հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հերոսի՝ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամները, բազմաթիվ բնակիչներ:

-Օրն իսկապես խորհրդանշական է նաև այն առումով, որ Արցախյան ազատամարտի հերոսի անունը կրող այգու բացումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը, այն անկախության, հանուն որի իր կյանքը զոհաբերեց նաև Թաթուլը։ Վստահ եմ, որ այս այգին իր ուրույն տեղը կունենա մայրաքաղաքի կյանքում և համապատասխան հենք կհանդիսանա մեր երկրում հայրենասիրական գաղափարական և հատկապես մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար: Վստահ եմ` մատաղ սերունդն, այս պուրակում հանգստանալով, ուսումնասիրելով և ծանոթանալով այստեղ տեղադրված հուշակոթողների պատմությանը՝ հաստատապես փորձելու է նմանվել հայրենիքի նվիրյալ մեր անվախ հերոսներին,- նշել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Շուրջ 6 հա ընդհանուր մակերեսով այգում ապահովվել են լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Ի դեպ, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ այգու մի հատվածում հանդիսավորությամբ բացվել է նաև 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձանը:

 Ֆոտոշարքը՝ Արման Աբրահամյանի (Culture.AM)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (1)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (2)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (3)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (4)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (5)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (6)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (7)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (8)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (9)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (10)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (11)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (12)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (13)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (14)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (15)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (16)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (17)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (18)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (19)
  • Tatul Krpeyani anvan zbosaygi (20)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0