a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նոր պայմաններ՝ մարզաբնակ երիտասարդների համար

մարզ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  Արարատի մարզային կենտրոնն այսուհետև մարզի երիտասարդներին կընդունի նորաբաց գրասենյակում։

Տեղի է ունեցել մարզային կենտրոնի բացումը նոր հասցեում, նոր՝ ավելի բարեկարգ պայմաններում։ Գրասենյակի վերանորոգումն ամբողջովին կատարվել է ՀԵՀ-ի Արարատի մարզային կենտրոնի կամավորների ձեռքով։ Շինանյութը տրամադրվել է ՀԵՀ-ի կողմից, իսկ աշխատանքները կատարել են երիտասարդները։ Այսպիսով երիտասարդները կարողանում են համախմբվել աշխատանքի շուրջ, ստեղծել այն միջավայրը, որտեղ կցանկանան գործել։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը վստահություն հայտնեց, որ նորաբաց ու գեղեցիկ կենտրոնում երիտասարդներն ավելի արդյունավետ կաշխատեն։ Նա ընդգծեց նաև, որ մարզային կենտրոնները մշտապես հիմնադրամի ուշադրության առանցքում են, և իրենք ամեն ինչ անում են, որպեսզի մարզաբնակ երիտասարդների համար ստեղծվեն նույն պայմանները, ինչ ունեն մայրաքաղաքում ապրող նրանց տարեկիցները։ Գրասենյակի բացումից հետո տեղի է ունեցել հանդիպում ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնի կամավորների հետ, որի ընթացքում ՀԵՀ ներկայացուցիչները խոսել են հիմնադրամի առաքելության, ծրագրերի մասին, որոնք առնչվում էին կրթության, զբաղվածության և այլ խնդիրների։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0