a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
08/02/2016

Շառլ Ազնավուր. «Ես ցանկացա կոտրել բոլոր կարծրատիպերը»

ազնավուր շ․

hayernaysor-ը գրում է․ հատվածներ` բրիտանական աշխարհահռչակ The Guardian թերթում տպագրված Ազնավուրին նվիրված հոդվածից:

Քննադատներն ասում էին, որ նա չափազանց տգեղ է, բավականին կարճահասակ եւ ունի ահավոր ձայն: Հետագայում 51 ալբոմ, հարյուրավոր երգեր եւ հազարավոր բեմեր: Այսօր Շառլ Ազնավուրը համարվում է կենդանի լեգենդ: 91-ամյա երգիչը խոսում է Էդիտ Պիաֆի, բեմի լեզվի եւ պլաստիկ վիրբուժության մասին:

Ազնավուրը ամենամեծ երգիչ-երգահաններից է, որ երբեւէ Ֆրանսիան ունեցել է: Ծննդյան 91-ամյակից մի քանի օր առաջ, նստած իր թավշյա բազկաթոռին, լեգենդը քննարկում է կանացի բուրմունքի գաղտնիքները: Իր նոր ալբոմում նա հայտարարում է. «Ես սիրում եմ թևերիդ բույրը»՝ հասցեագրելով իր 50-ամյա շվեդուհի կնոջը: Ազնավուրը ճանաչում է իր լսարանին. նա ամենահաջողակ ֆրանսիական շանսիոնեն է աշխարհում, քնարերգու, որը որոշում է զանգվածային մշակույթի սահմանները տասնամյակներ շարունակ: Եվ սա այն ամենի արդյունքում, որ նրա երգերը միշտ եղել են ռիսկային:

Նա իր լայմագույն կամ կանաչ տաբատով, դրան համապատասխանող գուլպաներով ու համարձակ երգերով կարծրատիպեր կոտրեց: Երբ նույնիսկ 1940-ականներին սեռերի թեման դեռեւս ֆեմինիստական բում չէր ապրել, Ազնավուրը այն դուրս բերեց գիշերային բութ սենյակներից: Եղած վիճակը հիանալի սյուժեներ էր տալիս կին երգիչներին, որոնք երգում էին կոտրված սրտերի եւ միակողմանի սիրո մասին, բայց «տղամարդիկ երբեք չեն երգել իրենց սեփական հուսահատության մասին»: Նա ստեղծեց մի կերպար, որը իր ազատության հետ մեկտեղ զգացմունքի մի բաց նյարդ էր:

Այսօր զղջում է. «Իմ տեսակը մի հիվանդություն ունի. խոսել բաների մասին, որոնց մասին չարժե եւ չպետք է խոսել: Ես սկսեցի վիճելի թեմաներից: Ցանկացա ոչնչացնել բոլոր տաբուները»: Նրա քնարերգության մեջ այս նոր միտումը՝ թևերից մինչեւ թևատակերի բույրը, զարգացնում է մի սյուժե, որտեղ կույր տղան սիրահարվում է հոտառությամբ: «Երբ ես գրեցի «խուլ» սիրո մասին, ես սովորեցի ժեստերի լեզուն: Այս ալբոմում ես ցանկացա նկարագրել մեկին, ով միայն այդ լեզուն ունի»: Նա դադարեցրեց խոսելը. «Ես դեռ չգիտեմ, թե ինչպես եմ կատարելու այդ երգը բեմի վրա»: Իր համերգային համարներում նա մտնում է տարբեր կերպարների մեջ, որոնք որոշակի դրամատիկ հոգեվիճակներ են: Այսպիսով՝ երգը նմանվում է մնջախաղի, որի մեջ միավորվում են տարբեր արվեստներ:

Ազնավուրը դեռեւս կատարողական եւ կոմպոզիտորկան բարձունքում է: 1200 երգ եւ ավելի քան 100 միլիոն ձայնագրությունների վաճառք ողջ աշխարհում իր 50-ամյա կարիերայի ընթացքում: Ֆրանսիան խոնարհվում է նրա առջեւ` որպես Ոսկե դարի վերջին կենդանի լեգենդի: Շատ հայտնի երգիչների նման նա էլ է ներկայացնում մշակութային Ֆրանսիայի էությունը՝ շարունակելով Ժորժ Մուստակին եւ Էդիտ Պիաֆին: Սակայն արմատները այլ տեղ են տանում՝ Հայաստան: Թողնելով դպրոցը՝ նա սկսեց երգել ֆրանսիական քաղաքային կաբարեներում: Սակայն հաջողության տանող ճանապարհը  երկար էր եւ տանջալի:

Այս 51-րդ ալբոմը պատրաստվել է Բրիտանիայում, իզուր չէ, որ արտիստը դեռեւս տասնամյակներ առաջ էր ասել. «Ֆրանսիան բառերի համար է, Բրիտանիան՝ երաժշտության»: Հիմա արդեն փոքր-ինչ քմծիծաղով համեմված երգերը դարձել են գերակշռող: «Ես ինձ 91 տարեկան չեմ զգում: Ես միշտ մտածել եմ, որ մարդ երբեք չպետք է կորցնի երեխայի հայացքը: Ես ոչինչ չեմ թաքցնում իմ լսարանից»: Ազնավուրը հաճախ է  անկեղծացել, որ երբեմն նրա գիտակցությունը մեխանիկական թելադրանքով է աշխատում, հիշողությունը հազվադեպ մարում է, սակայն ինքը ծեր չէ եւ ատում է, երբ շոու-բիզնեսը համարում են «երիտասարդների կուռք»:

«Ավելի ու ավելի շատ տղամարդիկ են սկսել փոխել իրենց արտաքինը՝ վիրահատությունների դիմելով: Ես քթի հետ մի փոքր խնդիր ունեի եւ դրդված գնացի այդ քայլին: Այսօր ես ունեմ սպիտակ մազեր: Ես թողնում եմ իմ կնճիռները այնտեղ, որտեղ նրանք առաջանում եմ: Եվ ես թվում եմ ավելի երիտասարդ, քան մյուսները, քանի որ ես չեմ խմբագրում բնության գործերը»: Իսկ քթի վիրահատության լեգենդը գնացել է Էդիտ Պիաֆի հորդորով: Հետագայում երգչուհու խոսքերը՝ ես քեզ նախկինում էլ էի նախընտրում, արժեին, որ նա պառկեր վիրահատական սեղանին:

Ավելին՝ hayernaysor-ում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0