a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Civil Voice. Շաքիի ջրվեժն անհետանում է` Բնապահպանության նախարարության անգործության հետևանքով

Civil Voice ՀԿ-ն ահազանգում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Շաքիի ջրվեժը չի պահպանվում` Բնապահպանության նախարարության անգործության հետևանքով:

ՀԿ- տվյալներով՝ «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը պատկանող Շաքիի ՓՀԵԿ-ի շահագործման հետևանքով Շաքի ջրվեժ բնության հուշարձանն ուղղակի անհետանում է, իսկ Շաքի գետը` Շաքիի ջրվեժից մինչև գետաբերան վերածվել է ռիսկային ջրային մարմնի՝ ջրի էկոլոգիական հոսքը չպահպանվելու պատճառով, որն ամրագրված է ՀՀ կառավարության կողմից հաստատված հարավային գետավազանային կառավարման պլանում:

ՀՀ բնապահպանության նախարարությունը սկզբում թույլատրում է «Շաքի» ՓՀԷԿ-ի աշխատանքը՝ հաշվի չառնելով հետևանքները, այնուհետև 2016 թվականին նախատեսում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում, ներառյալ՝ ջրառի ծավալ և ռեժիմ, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին: Առավել տարօրինակ է, որ միայն 2017 թվականին է նախատեսում ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիների (հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ) սահմանում»:

ՀԿ-ն -պահանջում է Բնապահպանության նախարարությունից՝  ապահովել ջրվեժի բնականոն գոյությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0