a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/09/2015

Շուշան Պետրոսյանը` Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին

timthumb

Orer.am-ը գրում է․ Երեկվանից հասարակական լայն շրջանակներում և սոցիալական հարթակներում քննարկվող թոփ թեման Արմենչիկին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում շնորհելու հարցն է: Այն միանշանակ չի ընդունվել մտավորականների կողմից և դեռևս չի տրվել այն հարցի պատասխանը, թե Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մշակույթի մի շարք գործիչների կոչումներ շնորհելու պատվավոր ցուցակի հեղինակն արդյոք ՀՀ մշակույթի նախախարությունն է:

Orer.am-ը 2006 թվականից այդ կոչմանն արժանացած և ներկայում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչ վերաբերմունք ունի ամերիկաբնակ երգչին նման բարձր ու պատվավոր կոչման արժանացնելու, դրանով իսկ իր և Արմենչիկի միջև հավասարության նշան դնելու փաստի վերաբերյալ:

- Տիկին Պետրոսյան, դուք ինչպե՞ս եք վերաբերվում Արմենչիկին նման բարձր կոչում շնորհելու փաստին:
- Ոչ մի ձևով չեմ վերաբերում:

- Այսինքն՝ ձեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ:
- Ինձ համար ընդունելի է, երբ կոչում ստանում են մարդիկ, ովքեր ծառայություն են մատուցել մեր երկրին: Արմենչիկի դեպքում չգիտեմ՝ ծառայությունը որն է:

Ավելին՝ Orer.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0