a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
05/06/2015

«Ուրախությունս անչափ է, որ Չիլիում թևածելու է հայկական մշակույթի շունչն ու ոգին».Գագիկ Գասպարյան

Գագիկ Գասպարյան

Օտար ափերում գտնվող մեր հայրենակիցները միշտ էլ փաստել են, որ ամեն ինչ անում են հայրենիքին օգտակար լինելու համար: Արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանի առաքելությունն է իր գործունեությամբ նպաստել Հայաստանի ճանաչմանը և առաջընթացին:

Հայերնայսօր-ի փոխանցմամբ իր այս գործում Գագիկ Գասպարյանը վերջերս նոր հաղթանակ է գրանցել, ինչի մասին պատմել է հեռախոսազրույցում: «Քսան տարվա համառ, հետևողական ջանքերիցս հետո հասել եմ այն բաղձալի արդյունքին, որ Չիլիի մշակույթի նախարարությունը հայկական մշակույթը՝ մասնավորապես երաժշտությունը, ողջ 2015 թվականի ընթացքում պաշտոնապես ճանաչել է Չիլիի հանրապետության տարածքում գտնվող բոլոր մշակութային և հասարակական լայն շրջանակների ուսումնասիրության գլխավոր առարկա. նույնիսկ փաստաթղթով են վավերացրել և հավաստագիր հանձնել ինձ: Ամեն տարի Չիլիի մշակույթի նախարարությունը,  hօգուտ Չիլիի զարգացման և ճանաչման, բյուջե է հատկացնում տարբեր երկրների մշակութային արժեքները հենց իրենց երկրում ներկայացնելու նպատակով զանազան ծրագրեր, միջոցառումներ իրականացնելու համար, ապա նախապես ընտրված ժյուրիի կազմը երկար ուսումնասիրությունից հետո ընտրում է, թե որ երկրին հատկացնի այդ միջոցները: Տարբեր երկրների ներկայացրած մշակութային նախագծերից ժյուրին նախապատվությունը այս տարի հայկական մշակույթին տվեց: Այս գործում ինձ շատ օգնեց չիլիացի ուսանողս՝ երաժիշտ Ռանդաշ Լեդերմանը, ով կարելի է ասել իմ բանախոսն էր Չիլիի կառավարությունում»:

Ավելին՝ Hayernaysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0