a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
30/10/2015

Չնայած նրան, որ ապրում ենք սփյուռքում, հայրենասերի ոգին ապրում է յուրաքանչյուրիս մեջ

սփյուռքի ամառային դպրոց

hayernaysor.am-ը գրում է․ «Սփյուռք» ամառային դպրոցը հիանալի ծրագիր է, որը մեծ հնարավորությունների, նոր ծանոթությունների, նոր գիտելիքների, հետաքրքիր դասընթացերի, հանդիպումերի, այցերի ու էքսկուրսիաների առիթ է ստեղծում: Այդ ամենը մեզ թույլ է տալիս զարգացնել մեր ունակությունները, ավելի արդյունավետ գործ անելու համար թե՛ Սփյուռքում, և թե՛ Հայաստանում:

«Սփյուռք» ամառային դպրոցի երիտասարդ առաջնորդերի դասընթացները շատ ճիշտ և գրագետ էին կազմված և, իմ կարծիքով, սա ամենաանհրաժեշտ ծրագիրն է: Ես, լինելով երիտասարդ առաջնորդերի դասընթացների մասնակից, ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր երիտասարդ, լավ կլինի, որ իմանա այն գիտելիքներն ու ունակությունները, որոնք մենք ստացանք այս երկու շաբաթների ընթացքում:

Շատ եմ կարևորում, որ ծրագրի շրջանակներում մենք ունեցանք հանդիպումներ նաև Հայաստանի Հարապետության պետական կառավարման համակարգի ղեկավարների հետ: Անչափ տպավորիչ էր այցը Եռաբլուր, որի զգացողությունները խոսքերով չեմ կարող փոխացել, իսկ դեպի Սմբատաբերդ ճանապարհն ուղղակի անկրկնելի էր. ինչպես հասանք, ինչպես բարձրացանք դեպի բերդ, իջնելուց հետո տեղի գյուղացիների հյուրասիրությունը… այդ ամենն ուղղակի աննկարագրելի էր:

Երկու շաբաթն ընթանում էր շատ հետաքրքիր: Հասկանալով, որ ունենք ընդհամենը երկու շաբաթ ժամանակ՝ մենք մոռացել էինք քնելու մասին և չնայած նրան, որ օրվա մեջ քնում էինք 2-ից 3 ժամ, միևնույնն է, մեր ուժերն ու էներգիան հերիքում էր ամեն ինչի համար, հասցնում էինք ամեն ինչ համատեղել՝ և՛ սովորել, և՛ ակտիվ հանդիպումներ ունենալ, և՛ նաև դասերից հետո ոտքով շրջել մեր սիրելի քաղաք Երևանով:

Այդ ժամանակահատվածում ինձ նաև հաջողվեց Նովոսիբիրսկի հայ երիտասարդական միության կողմից ցուցաբերել բարեգործական օգնություն մի ընտանիքի, որը այժմ ապրում է շատ դժվար պայմաններում, ինչի համար շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ օգնեցին այդ գործում՝ տիկին Անահիտ Սահակյանին, Գրետա Մնացականյանին, Հայկ Ենգիբարյանին, ովքեր օժանդակեցին այդ գործի իրականացմանը:

Ուրախ եմ, որ լինելով Նովոսիբիրսկի հայ երիտասարդական միության բարեգործական ուղղության ղեկավար, ես հնարավորություն ունեցա ձեռք բերելու կապեր այդ ուղղությունը զարգացնելու համար:

Ծրագրի շրջանակներում ես ձեռք բերեցի նաև լավ ընկերներ, գործընկերներ, որի համար շատ ուրախ եմ: Բոլոր մասնակիցներն աշխարհի տարբեր ծայրերից եկած, կրթված, խելացի երիտասարդներ էին, ովքեր հայ ազգի պարծանքն են, որոնցով այսօր հպարտանում է ամբողջ աշխարհը: Չնայած նրան, որ ապրում ենք սփյուռքում, հայրենասերի ոգին ամեն րոպե ապրում է յուրաքանչյուրիս մեջ: Ու ես համոզված եմ, որ այս երիտասարդներից յուրաքանչյուրը կհասնի մեծ բարձունքների, ու մենք դեռ նրանց գործերի մասին շատ կլսենք:

Շատ տպավորված եմ ամեն ինչով ու իսկապես շատ դժվար է բառերով արտահայտել այդ ամենը: Անչափ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը, Հրանուշ Հակոբյանին այս մեծ և օգտավետ գործի համար: Ուզում եմ շնորհակալության խոսքեր ուղղել Նովոսիբիրսկ քաղաքի համայնքի ղեկավարներին՝ Ֆրունզիկ Խաչատրյանին և Արթուր Խաչատրյանին, որոնց աջակցությամբ Նովոսիբիրսկ քաղաքի երիտասարդական միությունը դարձավ այս ծրագրի արդեն մշտական մասնակիցը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0