a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ մշակույթի նախարարը հանդիպել է «Պատասխան` 100 տարի անց» նախագծի ստեղծագործական խմբի հետ

hasmik_poghosyan

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է «Պատասխան` 100 տարի անց» նախագծի ստեղծագործական խմբի հետ:Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակյնության հետ կապերի բաժինը։

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նախագծի կարևորությանը և նշել. «Պատասխան` 100 տարի անց» նախագիծը երիտասարդ արվեստագետների համար միասնական ստեղծագործական հարթակ դարձավ և այս տեսանկյունից նույնպես անհրաժեշտ է, որ լինի շարունակական: Կարևոր է, որ ձևավորված ստեղծագործական խումբը հանդես գա համարձակ, նորարարական գաղափարներով և հետաքրքիր ձևաչափերի առաջարկներով»:

Երիտասարդ արվեստագետները շնորհակալություն են հայտնել ՀՀ մշակույթի նախարարին «Պատասխան` 100 տարի անց» նախագծի իրականացմանն աջակցելու և այն շարունակական դարձնելու համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0