a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական կողմը պատասխան է ակնկալում «Պորշե»-ից ընկերության գովազդում Հայաստանը Հնդկաստանի հետ շփոթելու համար

porsh

Օրեր առաջ հայ օգտատերերին հասանելի դարձավ «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի գովազդային մի հոլովակ, որի ամենասկզբում շատ պարզ երևում է Հայաստանը, սակայն գովազդում այն նշվում որպես Հնդկաստանի Քիննաուր շրջան: Հիմաչալ-պրադեշ նահանգի 70,000 բնակչություն ունեցող այս շրջանը համարվում է լեռնային շրջան, այնտեղից նույնպես երևում են սարեր, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի արդարացնում «85-ամյա» ընկերության համար նկարահանված գովազդային հոլովակի թյուրիմացությունը:

Այս առիթով Culture.AM-ը զրուցեց ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Ավտոհաուս» ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի հետ: Ի պատասխան մեր հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել «Պորշե» ընկերության հայկական ներկայացուցչությունը, բաժնի ղեկավարը նշեց, որ արդեն կապ են հաստատել ու սպասում են պատասխանի:

Ընկերության աշխատակցի փոխանցմամբ՝ գովազդը պատրաստել է ոչ թե «Porsche AG» ընկերությունը, որի պաշտոնական ներկայացուցիչն է  «Ավտոհաուս» ՍՊԸ-ն, այլ «Porsche Nederland» -ը: Բայց և այնպես, գովազդում առկա «վրիպումը» հայկական կողմին նույնպես անհանգստրացրել է և ընկերության ներկայացուցիչներն այսօր առավոտյան դիմել են «Պորշե» ընկերությանը:

Հիշեցնենք, որ տեսանյութը համացանցում էր հայտնվել դեռ ապրիլ ամսին: Գովազդային հոլովակը նկարահանվել է «Achtung!, Netherlands» գովազդային գործալակալության կողմից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0