a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Պորշե» ընկերությունը ներողություն է խնդրել իր գովազդային հոլովակում Հայաստանը Հնդկաստանի հետ շփոթելու համար

porsh (1)

Վերջին օրերում Հայաստանում օգտատերերի կողմից մեծ աղմուկ էր բարձրացել՝ կապված «Պորշե» ընկերության նոր գովազդային հոլովակի հետ: Հիշեցնենք, որ այդ հոլովակի սկզբում նշմարվում է Խոր Վիրապն ու Արարատ լեռը, կադրերն արված են Հայաստանից, սակայն էկրանին հայտնվում է Հնդկաստանի անունը: Այս առիթով անգամ համացանցային ստորագրահավաք էր սկսվել՝ կանխելու թյուրիմացությունը:

Culture.AM-ը երկուշաբթի օրը կապ էր հաստատել ընկերության երևանյան ներկայացուցչության հետ և պարզել, որ հայկական կողմը նույնպես անմասն չէ շտկելու թյուրիմացությունը, որի շրջանակներում էլ գրավոր հարցում էր արվել «Պորշե» ընկերությանը:

Այսօր՝ հուլիսի 13-ին, «Պորշե» ընկերության «Պորշե-Նիդերլանդ»-ը, որի նախաձեռնությամբ նկարահանվել է տեսանյութը,  արձագանքել է հարցմանը, որտեղ մասնավորապես ասված է հետևյալը.

Ստորագրահավաքի հարգելի մասնակիցներ

Շնորհակալ ենք, որ ուշադրություն եք դարձրել սխալին։ Մենք ցավում ենք վայրի անունը սխալ գրելու համար։

Պատրաստելով այդ հոլովակը հոլանդական շուկայի համար, մենք փնտրում էինք վանական համալիր և սիրահարվեցինք այդ մեկին։ Մենք ներողություն ենք խնդրում ոչ ուշադիր լինելու համար և հասկանում ենք, որ հաշվի չենք առել մարդկանց զգացմունքները։ Մենք չեինք ցանկանում վիրավորել որևէ մեկին և ներողություն ենք խնդրում «Պորշե»-ից և Հայաստանի բնակիչներից։

Որպես ընկերության հոլանդական ներկայացուցիչ, ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել ենք։ Հոլովակը հանված է ընկերության կայքից և Youtube-ի ալիքից։

porsh

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0