a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պրահայի քվադրինալեին Հայաստանը մասնակցել է «Կարմիր կարկուտ» խորագրով բեմանկարչական ինստալյացիայով

04ccf641d5d97eab5289ec6b5a1b6b76

Օրեր առաջ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցավ «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության և բեմանկարչության միջազգային փառատոնի բացման արարողությունը: Ըստ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի տարածած տեղեկության՝ բացումը վարել է ռեժիսոր Ուիլիամ Դոչոլոմանսկին, ելույթի խոսքով հանդես է եկել փառատոնի գեղարվեստական տնօրեն Սոդյա Լոտկերը:
«Պրահայի քվադրինալեին» Հայաստանը ներ­կայացել է «Կարմիր կարկուտ» խորագիրը կրող բեմանկարչական ինստալյացիայով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հունիսի 23-ին, հիմնական ցուցադրությունից բացի, «Հայկական օր» միջոցառման շրջանակում, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը ներկայացրել է «ՊԱՆ Ֆոտո» գործակալության հետ ստեղծած՝ «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» խորագրով նախագիծը:
«Կար­միր կար­կուտ» բե­ման­կար­չա­կան ինս­տալ­յա­ցիա­յի գա­ղա­փա­րը կառուցված է մեկ հին, սև-սպի­տակ լու­սա­նա­կա­րի հի­ման վրա, որ­տեղ պատ­կեր­ված են Մու­շի ցերեկա­յին դպրո­ցի ա­շա­կերտ­նե­րը: Լու­սան­կա­րը արվել է 1915 թվականին՝ կոտորածից օրեր առաջ. ե­րե­խա­նե­րը տիկնիկները ձեռք­ե­րին, ժպի­տով նա­յում են ֆոտոխցիկին: Ո­րոշ ժա­մա­նակ անց նրանք դար­ձան Մեծ եղեռ­նի նա­հա­տակ­ներ:

1595aa5876c5b393dfbaaf004a4f8f0c
Նախագծի ոգեշնչման մե­ղե­դի է հան­դի­սա­ցել Տիգ­րան Հա­մաս­յա­նի՝ «Մայր, որտեղ­ ես», «Վա­նից ե­կած կռունկ», «Անձրևի ստվե­րը», «Ինչ է բե­րել ալիքը» ստեղծագործութ­յուն­նե­րը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0