a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ջիվանու ծննդյան 170-ամյակի տոնակատարությունները մեկնարկել են հոգեհանգստյան արարողությամբ

Jivani_anniversary

Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում հավաքվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Ջավախքի աջակցության հիմնադրամի ղեկավարները, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, համայնքային կառույցների ներկայացուցիչները, թբիլիսահայ մտավորականներ: Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը։

Հայ աշուղական արվեստի կարկառուն դեմք աշուղ Ջիվանու ((Սերոբ Ստեփանի Լևոնյան) ծննդյան 170-ամյակի տոնակատարությունը մեկնարկել է Մեծ գուսանի շիրիմին ծաղիկների խոնարհումով և հոգեհանգստյան արարողությամբ:

Աշուղ Ջիվանու խոհա-փիլիսոփայական և ժողովրդական ստեղծագործության մեծարման և խոնարհումի խոսք են ասել բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, ՋԱՀ-ի նախագահ Սոս Սահակյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Մեծ գուսանի ծոռնուհի, Արաքսյա դստեր թոռը՝ Գրետա Նիժարաձեն, երախտագիտության խոսքեր է ուղղել Ջավախքի աջակցության հիմնադրամին և Ախալքալաքի մունիցիպալիտետին, ում նախաձեռնությամբ և աջակցությամբ բացվում է իր մեծ պապի տուն-թանգարանը նրա ծննդավայրում:

Հուզիչ էր ներկաների կողմից Ջիվանու տապանաքարի ցողումը Կարծախ գյուղից բերված հող ու ջրով:

Միջոցառման ավարտին հավաքվածներին օրհնության խոսք է հղել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մեծանուն Ջիվանին անմահ է, քանզի նա ապրում է իր ծնող ժողովրդի հոգում իր երգերով, խոսքով որպես աշուղ,բանաստեղծ, մեծ հայրենասեր և անդավաճան ընկեր: Սրբազան հայրը մեծարման խոսքեր է ուղղել Ջավախքին և Ջավախքի արվեստասեր հայությանը, որը դարձել է հայապահպանության օրինակ, նաև հայ-վրացական բարեկամության անքակտելի օղակ:

Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն, որն ուղեկցվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբի կատարումներով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0