a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ջուղայի խաչքարերի կրկնօրինակումներից մեկը տեղադրվել է Էջմիածնում

ջուղա

Ջուղայի խաչքարերի կրկնօրինակումներից մեկը տեղադրվել է  Էջմիածնում` Գրիգոր Լուսավորիչ համալսարանի տարածքում: Բացումը վերապահվել է  եռասերունդ երկրապահին: Խաչքարի օծում կատարել է  Արշակ սրբազանը։
Բացման առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ զորավար Մանվել Գրիգորյանը հուշամեդալներ և պատվոգրեր է  շնորհել: Պատվոգրերով պարգևատրվել են նաև այն անհատներիը, կազմակերպություններն  ու բարերարները, ովքեր էական մասնակցություն էին ունեցել այլ տարբեր ծրագրերի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարության կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, հատկապես Ջուղա քաղաքում ավերվել են  միջնադարյան հայկական խաչքարեր:

Վերջին բնաջնջման դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ  ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը՝ հազարավոր խաչքարերի հետ: Խաչքարերը ջարդված են եղել ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցը ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0