a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր

Days_of_Russia_in_Armenia
Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա՝  օգոստոսի
20-ից սեպ­տեմ­բերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ծրագրի շրջանակում ելույթներով հանդես կգան Մարիինյան թատրոնի մենակատարները, Սանկտ Պետերբուրգի հո­գևո­րա­կանների և «Օտրադա» մանկական երգչախմբերը, կգործեն լուսանկարչական և մանկական նկարների ցուցահանդեսներ: Ծրագիրը կներառի նաև «Ռուսական կինոյի օրեր», կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, կանցկացվեն թատերարվեստի և կինոյի ոլորտի վարպետության դասեր:
Ծրագրի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համեր­գա­սրա­հում՝ հան­դիսավոր գալա-համերգով, որին կմասնացեն «Օտրադա» մանկական երգ­չա­խու­մ­բը, Մարիինյան թատրոնի մենակատարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և պատանի երաժիշտ-կատարողներ  Ռուսաստանից: Համերգին զուգընթաց կգործի «Ռու­սաստանի ոգին» խորագրով մանկական նկարների ցուցահանդեսը:
«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ին Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում կմատուցվի հանդիսավոր պատարագ, տեղի կունենա ծաղ­կե­պսակի խոնարհման արարողություն, այնուհետև, ժամը 18:00-ին Հայորդաց տան դահ­լիճում կբացվի «Եկեղեցական ճարտարապետություն» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, և ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի հոգևորականների երգչախումբը:
Օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ին երգչախումբը հանդես կգա Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում, որտեղ նաև կբացվի «Ռուս ուղ­ղափառ եկեղեցին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» խորագրով լու­սա­նկարչական ցու­ցա­հանդեսը:
Ծրագիրը կշարունակվի սեպ­տեմբերի 2-ին. Եղեգնաձորի մշակույթի տանը, ժամը 18:00-ին, ելույթ կունենա մանկական երգչախումբը, իսկ Երևանում ժամը 19:00-ին՝ «Բիս Կվիտ» համույթը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի Ռուսաստանի ազգագրության թանգարանի լուսանկարների հավաքածուից կազմ­ված «Ընտանիքը Եվրասիայի ժողովուրդների կյան­քում. ΧΧ դար» խորագրով ցուցահանդեսը:
Սեպտեմբերի 4-ին և 5-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կկայանան «Բալթյան տուն» թատերական փառատոնի ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Շուբի և այլ թա­տե­րական գործիչների վարպետության դասընթացները:
Երևանի կի­նոյի և թատրոնի պե­տական ինստիտուտում սեպտեմբերի 4-6-ը, կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստի­տուտի կինոակումբը, վարպետության դասընթացներ կանցկացնեն նույն ին­ստի­տուտի դասախոսները:
Սեպ­տեմբերի 6-ին, ժամը 19։00-ին Մոսկվայի տանը կկայանա ՌԴ ժովրդական արտիստ Ալեքսանդր Միխայլովի ստեղծագործական երեկոն: Անվանի դերա­սանը կհանդիպի նաև Երևանի կի­նոյի և թատրոնի պե­տական ինստի­տու­տի ուսա­նողներին, որոնց համար կանցկացնի վարպետության դասեր:
Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերը կեզրափակվեն սեպտեմբերի 14-18-ը՝ Ռուսական կինոյի օրերով. Երևանում, Գյումրիում և Աբովյանում կցուցադրվեն վերջին տարիների ռուսական լավագույն խաղարկային ֆիլմերը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0