a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ռուս երեխաները հայերեն արտասանել են Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը

sankt peterburg

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է գտնվում  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Վասիլեօստրովսկի շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի և պատվիրակության մյուս անդամների հետ Երևանի քաղաքապետը  այցելել է Սանկտ Պետերբուրգի թիվ 35 դպրոց, որտեղ տեղի է ունեցել դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող հայորդաց տան սաների ուժերով այցի առթիվ կազմակերպված համերգին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ցերեկույթի ընթացքում հնչել են հայերեն և ռուսերեն կատարումներ: Հատկանշական է, որ ռուս երեխաները հայերեն արտասանել են Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, իսկ հայ երեխաների կողմից ներկայացվել են նաև ռուսերեն կատարումներ:

Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրեն Օկսանա Կուսոկի ուղեկցությամբ դիտել են նաև  դպրոցում բացված Հայրենական Մեծ պատերազմի տարիներին այդ դպրոցում ուսանած և բլոկադայի ժամանակ զոհված Տանյա Սավիչևայի անվան ցուցադրությունը, որը, հենվելով բլոկադայի փոքրիկ մասնակցի օրագրի գրառումների վրա, պատմում է Մեծ Հայրենականի տարիներին շրջափակված Լենինգրադի հերոսական պաշտպանության մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը  գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում: Գնահատելով կատարված աշխատանքը՝ քաղաքապետը կարևորել է հատկապես դպրոցներում նման ցուցադրությունների կազմակերպումը` մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության համատեքստում:

 

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0