a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը

Կառավարություն_Սարդարապատ_100

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նիստում ներկայացվել են տոնական միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ սեղմ ժամկետում ամփոփել միջոցառումների ծրագրի հայեցակարգի շուրջ քննարկումները, մշակել ծրագրի նախագիծ՝ ներառելով բոլոր առաջարկությունները և ներկայացնել քննարկման հանձնաժողովի հաջորդ նիստում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0