a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գորիսում 3-րդ անգամ կկազմակերպվի «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը

Gifts_of_Syunik_festival

«Արենի» Փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ օգոստոսի 12-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կազմակերպում է 3-րդ «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը: Ինչպես հայտնում է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը, փառատոնին ներկա են լինելու Սյունիքի մարզի բոլոր համայնքները, որոնք կներկայացնեն իրենց բերք ու բարիքը:

Փառատոնի ընթացքում սպասվում է Սյունյաց աշխարհի բերքուբարիքի, ավանդույթների, ծեսերի, ժամանցի, մրցույթների ու Սյունիքին բնորոշ ճաշատեսակների բազմազանություն։ Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի օղու թորում, դոշաբի և տոլմայի պատրաստում և վարպետության դաս, Սյունյաց աշխարհին բնորոշ հատուկ կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառք: Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն:

Փառատոնն առաջին անգամ կազմակեպվել է 2014թ.-ին Գորիս քաղաքում, և այն արդեն 3-րդ տարին անընդմեջ մեկ գաղափարի շուրջ հավաքում է Սյունիքի և Հայաստանի բոլոր այլ մարզերի բնակիչներին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0